Հունվարի 11-ին Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպեց Եգիպտոսի Ժողովրդական ժողովի նախագահ դոկտոր Ֆաթհի Սուրուրի հետ:Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքումկողմերը երկուստեք գոհունակություն հայտնեցին հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների տարեցտարի առավել ամրապնդման եւ զարգացման կապակցությամբ:
Զրուցակիցները քննարկեցին երկուերկրների միջխորհրդարանական համագործակցության խորացման հետ կապված հարցեր` կարեւորելով փոխայցելությունների ակտիվացման անհրաժեշտությունը:





