AM
13 Հունվար 2010 - 07:46 AMT

Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կստեղծվի Համագործակցության խորհուրդ

«Մենք հույս ունենք, որ 2010 թ-ը տնտեսության աճի տեսակետից բացառիկ կլինի», – ելույթ ունենալով Մոսկվայի Ritz-Carlton հյուրանոցում թուրք գործարարների խորհրդակցության ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը: Նրա խոսքերով, Թուրքիան բավարարվածությամբ հետեւում է, թե ինչպես Ռուսաստանը սկսում է դուրս գալ ճգնաժամից:

Նա նաեւ նշել է, որ բոլոր տնտեսական ցուցանիշները դրական են կանդրադառնան երկու երկրների առեւտրին: Էրդողանը հայտարարել է, որ երկրները Համագործակցության խորհրդի ստեղծման շեմին են: «Խորհրդի ստեղծումը մեր երկրների հարաբերություններում կլինի նոր դարաշրջանի սկիզբ», – ընդգծել է Էրդողանը, հաղորդում է TRT-Russian-ը: