AM
13 Հունվար 2010 - 11:01 AMT

Թուրքիայի Կառավարությունը անում է ամեն հնարավոր բան, որպեսզի Արձանագրությունները վավերացվեն առանց նախապայմանների

Թուրքիայի Կառավարությունը անում է ամեն հնարավոր բան, որպեսզի Արձանագրությունները վավերացվեն առանց նախապայմանների: Այդ մասին Լոնդոնի ,Kings Collegeե-ում կայացած «Անգլիայի եւ Թուրքիայի ընդհանուր շահերը ընդլայնված ԵՄ-մ եւ այլ տեղերում» թեմայով խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութողլուն: Նա ընդգծել է, որ Անկարան ձգտում է կարգավորել Եր-անի հետ հարաբերությունները: «Մենք ցանկանում ենք ստեղծել այնպիսի տարածաշրջան, որտեղ հնարավոր կլինի ավտոմեքենայով անվտանգ երթեւեկել Ղարաբաղի, Նախիջեւանի Բաքվի, Թուրքիայի ճանապարհներով», – ասել է Դավութողլուն: