Մոսկվայում տեղի ունեցավ Ռուսաստանի եւ Թուրքիայի վարչապետների հանդիպումը: Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են ռուս-թուրքական համագործակցության մի շարք հարցեր, այդ թվում նաեւ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ մուտքի դրության փոփոխմանը վերաբերող հարցը:
Ռուսաստանի վարչապետի հետ հանդիպման նախօրեին Էրդողանը հանդիպել էր Ռուսաստանում աշխատող թուրք գործարարների հետ:





