AM
13 Հունվար 2010 - 15:07 AMT

Ադրբեջանցի իրավապահներին չեն թողել Բենանիյար մտնել

Չեղյալ է հայտարարվել իրավապահների այցը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության (ՆԻՀ) Բենանիյար գյուղ: Այդ մասին հաղորդեց իրավապահ Սահադաթ Բենանիյարլին, ով ծրագրում էր գյուղ այցելել այնտեղ կատարված միջադեպի առիթով:

Նրա խոսքով, այցը չեղյալ հայտարարելը կապված է այն բանի հետ, որ չհաջողվեց հանդիպման մասին պայմանավորվել Նախիջեւանի իրավապահ մարմինների ղեկավարների հետ. «Այդ այցի իրականացումը մեզնից չէ կախված: Այցը կարող է կայանալ միայն ինքնավար հանրապետության ներքին գործերի նախարարի հետ հանդիպման համաձայնություն ստանալու դեպքում»:

Իրավապահների խմբի այցը Բենանիյար այդ գյուղում կատարվածի առիթով եւ տեղում իրադրության պարզումը համաձայնեցվել էին Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովի հետ, հաղորդում է APA-ն:

Անցյալ տարվա դեկտեմբերի 27-ին Աշուրի օրը Բենանիյար գյուղի բնակիչների եւ ոստիկանության միջեւ ընդհարում տեղի ունեցավ: Տեղեկատվության համաձայն, տեղի բնակիչների հանդեպ ուժ է կիրառվել, մի քանի հոգի ձերբակալվել են: