AM
16 Հունվար 2010 - 08:22 AMT

Տեղի ունեցավ Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

Հունվարի 15-ն թուրքական կողմի խնդրանքով տեղի ունեցավ Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Ահմեդ Դավութողլուի հեռախոսազրույցը:

Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳ նախարարության մամլո ծառայությունը, զրույցի ընթացքում քննարկվել էին բարձր մակարդակի ռուս-թուրքական միջպետական խորհրդակցությունների նոր մեխանիզմերի ստեղծման հարցերը:
Նախարարները նաեւ կարծիքներով փոխանակվեցին միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, ներառյալ իրանական միջուկային ծրագիրը, Կիպրոսի խնդրի կարգավորումը եւ Բոսնիա եւ Հերցոգովինայի դրությունը: