AM
17 Հունվար 2010 - 12:25 AMT

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Համառուսաստանյան պետական հեռուստա եւ ռադիոհեռարձակման ընկերության ծրագիրը հիստերիա առաջացրեց Բաքվում

Համառուսաստանյան պետական հեռուստա եւ ռադիոհեռարձակման ընկերության ՊՀՌԸ Վեստի-Պովորժյե լրատվական ծրագրի Նիժնի Նովգորոդ հաղորդման մեջ սյուժե է ցուցադրվել Նիժնի Նովգորոդի հայ համայնքի կողմից ԼՂՀ բնակչությանը օգնություն ցուցաբերելու մասին: Այդ հաղորդման մեջ նախադասություն է հնչել, որ հնում Ղարաբաղը Արցախ է անվանվել:

Դրա պատճառով հեռուստաալիքը «գրոհների» է ենթարկվել ադրբեջանցիների կողմից: Ադրբեջանի ԱԳ նախարարության մամլո քարտուղար Էլհան Պոլուխովը իր հերթին հայտարարել է, որ այդ կապակցությամբ համապատասխան արձագանք կտրվի:

Ի պատասխան այդ հակահայկական դրսեւորումների «Միասին» հայկական ինտերնետ-ընկերակցությունը օն-լայն ակցիա է անցկացնում, որտեղ կոչ է անում հայերին հետեւյալ հասցեներով`[email protected]; [email protected]; [email protected] հեռուստաալիքի հասցեին շնորհակալական նամակներ ուղղել:

Նախատեսվող նամակի տեքստը.

Հարգելի Նազարի Միխայլովիչ

«ՊՀՌԸ Վեստի-Պովորժյե լրատվական ծրագրի Նիժնի Նովգորոդ հաղորդման մեջ սյուժե է ցուցադրվել Նիժնի Նովգորոդի հայ համայնքի կողմից ԼՂՀ բնակչությանը օգնություն ցուցաբերելու մասին: Մեզ հայտնի է, որ այդ սյուժեն առաջացրե է մեծ ցասումի արձագանքի ալիք է բարձրացրել ադրբեջանական կողմից: Մասնավորապես ադրբեջանական ԶԼՄ-ները նույնիսկ դիմել են բացահայտ ստի, ասելով, որ «պատմության ընթացքում տվյալ տարածաշրջանի ընդունված անվանման մեջ երբեք չի շրջանառվել եւ չէր կարող շրջանառվել «Արցախ» բառը, քանի որ տվյալ տարածաշրջանում հայերը եկվոր են, եւ հայ համայնքը մեծաթիվ չի եղել այնտեղ մինչեւ20-դ դարի սկիզբը»:

Տարօրինակ է, որ այդ փաստը չի հաստատվել ոչ մի հեղինակավոր պատմական հրատարակության կողմից, ինչը ամենայն հավանականությամբ ադրբեջանական հավաքական ֆանտազիայի արդյունք է: Մեր պապերը ապրել են Արցախում դարեր շարունակ:

Եվ մենք, նրանց սերունդները ցանկանում ենք Ձեր հեռուստաալիքին եւ Ձեզ հայտնել մեր անչափ շնորհակալությունը սկզբունքայնության ու քաջության համար, որը ցուցաբերեցին հեռուստաալիքի թղթակիցները եւ խմբագրերը այդ սյուժեի պատրասման ժամանակ: Մեր խորին հարգանքները:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ:

65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:

1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Ադրբեջանի Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջաբրահիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասության տակ: