AM
21 Հունվար 2010 - 09:22 AMT

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Իրանի ԱԳՆ ղեկավարի հետ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթակկի հետ: Ինչպես հաղորդում է Tehran Times-ը, հանդիպման ընթացքում կողմերը կարծքներ են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ, քննարկել են հայ-իրանական հարաբերություններին առնչվող հարցեր: Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է Կովկասում խաղաղության ու կայունության պահպանման անհրաժեշտությունը: «Տարածաշրջանային մոտեցումները պետք է ամրապնդեն կայունությունն ու անվտանգությունը Կովկասում»»-ասել է Իրանի ԱԳ նախարարը:

Իր հերթին Ռ.Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է ընդլայնել երկկողմ համագործակցությունն Իրանի հետ: Նա նաեւ բարձր է գնահատել տարածաշրջանային մոտեցումների արդյունավետությունը եւ տնտեսական զարգացումն առաջ տանելու արդյունավետությունը` ապակառուցողական անվանելով գերտերությունների ցուցումները Կովկասում խնդիրների լուծման վերաբերյալ: