Իսկ ամենից հետաքրքրականն այն է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին խոսում են դեմոկրատները, հանրապետականները փրայմերիզների ժամանակ այս հարցում լռություն են պահպանում: Սակայն միակ նախագահը վերջին 40 տարիների ընթացքում, այսինքն այն ժամանակից ի վեր, երբ հայ լոբբիստները բարձրացրել են ԱՄՆ-ում Ցեղասպանության ճանաչման մասին հարցը, ով օգտագործել է այդ բառը իր ամենամյա ուղերձում ապրիլի 24-ին, եղել է Ռոնալդ Ռեյգանը` հանրապետական: Ինչպես եւ Կալիֆորնիայի նահանգապետ Արնոլդ Շվարցնեգերը: Երկուսին էլ կարելի է հասկանալ. նահանգում շատ հայ ընտրողներ են ապրում, եւ նրանց ձայները որոշում էին եթե ոչ ամեն ինչ, ամեն շատ բան:
Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA) ԱՄՆ նախագահի պաշտոնի բոլոր թեկնածուներին հարցաշար է ուղարկել, որի մեջ ներառված են Հայոց ցեղասպանության ճանաչման, տնտեսության, քաղաքականության եւ պաշտպանության բնագավառներում ԱՄՆ-ի եւ Հայաստանի հարաբերությունների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման, Թուրքիայի եւ Ադբեջանի կողմից Հայաստանի շրջափակման նկատմամբ թեկնածուների վերաբերմունքի մասին հարցեր:
Դեմոկրատ թեկնածուները բավական բարեկամար եւ միաձայն պատասխանել են հարցերին: Այսպես, Իլլինոյս նահանգը ներկայացնող Բարակ Օբաման խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը ընտրվելու դեպքում: Նա նաեւ կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին ընդունել Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը:
Բարակ Օբաման նաեւ հաստատել է իր աջակցությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը անվտանգության հարցերում եւ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, խոստացել է աջակցություն հայ-թուրքական սահմանի բացման եւ բոլոր կողմերի համար ընդունելի պայմաններով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: «ԱՄՆ հայերը ողջունում են սենատոր Օբամայի կոչը եւ նրա դիրքորոշումը հայ-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Ամբարյանը: «Ամերիկան արժանի է նման առաջնորդի, ով չի մեղանչի Հայոց ցեղասպանության հարցում ճմշարտության դեմ: Ես պատրաստվում են դառնալ այդ նախագահը»,- հայտարարել է Բարակ Օբաման:
Թոււրքիայի պատասխանը չուշացավ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մեղադրել է Բարակ Օբամային «քաղաքական անփորձության» մեջ: «Շատ հնարավոր է, որ 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելու մասին հայտարարությունները կարող են ստվեր գցել մեր հարաբերությունների վրա: Ոչ ոք չպետք է դառնա դատարկ խոստումների ստրուկը… Բոլորը հոյակապ գիտեն, որ հայկական օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների հարաբերություններին հսկայական վնաս կհասցվի: Կգա մի օր, երբ ԱՄՆ-ն ստիպված կլինեն ընտրություն կատարել 70 միլիոն թուրքերի եւ 2 միլիոն հայերի միջեւ: Հայ-թուրքական հարաբերությունների վրա չպետք է զգացվի լոբբիստական ազդեցությունը»,- ընդգծել է Թուրքիայի վարչապետը:
Օբամային Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում հետեւեցին Հիլարի Քլինթոնը եւ Ջոն Էդվարդսը: Վերջինս ստացել է հայ համայնքի հարգանքը նաեւ այն բանի շնորհիվ, որ պաշտպանել է 17-ամյա Նատալին Սարգսյանի ընտանիքի շահերը, ով մահացավ, քանի որ ապահովագրական ընկերությունը հրաժարվել էր ֆինանսավորել լյարդի վիրաբուժությունը:
Մի խոսքով, հայ համայնքի համար ԱՄՆ նախագահական ընտրարշավում ոչ մի նորություն չկա: Ճիշտ է, հարց է ծագում. արդյո՞ք հայերն այնքան նաիվ են, որ հավատում են նախընտրական խոստումներին…





