Սակայն սա այսպես ասած անցած ընտրությունների ներքին ասպեկտներն են: Շատ ավելի կարեւոր է արտաքին աշխարհի արձագանքը, որը լուրջ ազդեցություն կունենա Հայաստանի դիրքրի վրա տարածաշրջանում: Եվ այս առնչությամբ վերջին դերը չեն կատարում միջազգային դիտորդները, որոնք ժամանել էին Երեւան ծիծաղելի փոքր կազմով: 15 հոգին քիչ է նույնիսկ մեկ ընտրատեղամասի համար, սակայն Եվրոպայի Խորհրդում հստակ հաշվարկել էին կայացած ընտրությունների բացասական գնահատականի բոլոր հետեւանքները տարածաշրջանի համար եւ որոշեցին բավարարվել ընդհանուր խոսքերով ժողովրդավարության, մրցակցության եւ միջազգային չափանիշներին համապատասխանելու վերաբերյալ: Ի դեպ, եթե նման գնահատական են ստանում նախկին ԽՍՀՄ ասիական հանրապետություններում եւ ամենաժողովրդավարական Ադրբեջանում անցած ընտրությունները, անհասկանալի է, թե ինչու Հայաստանը պետք է անպայման բացառություն կազմի այդ շարքում: Սակայն հարցը շատ ավելի լուրջ է: Անկայուն Հայաստանն այս իրավիճակում կարող է մեծ գլխացավանք պատճառել Եվրոպային, տարածաշրջանին, Ռուսատանին եւ նույնիսկ ԱՄՆ-ին` էներգետիկ նախագծերի իրականացման գործում: Թվում է թե, ընդհանուր ի՞նչ կարող է լինել Երեւանում (նույնիսկ ոչ ամբողջ Հայաստանում) կայացած ընտրությունների եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջեւ: Պարզվում է, կա, այն է` ինչպես կարելի է ավելի արագ դուրս բերել Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց եւ կողմնորոշել դեպի Արեւմուտք: Բաքվի դեպքում դա դեռեւս այնքան էլ չի ստացվում, սակայն այնտեղ օբյեկտիվ պայմաններ կան` ածխաջրածինների առկայությունը: Իսկ Հայաստանն, իր աշխարհագրական ու աշխարհաքաղաքական դիրքով իդեալական երկիր է գազի տարանցման համար, որքան էլ դա տարօրինակ հնչի: Իսկ եթե ստացվի այդ էներգահոսքերին կցել նաեւ Եվրոպան ու Իրանը, այսինքն լցնել Nabucco-ն խոշորագույն Հարավային Պարս հանքավայրից, ապա կստացվի, որ Հայաստանը կարող է իր դերը կատարել: Nord Stream եւ South Stream գազամուղերը լուրջ մրցակից են Nabucco նախագծին, սակայն դրանք ռուսական են եւ անցնում են մի երթուղով, որը հարմար է Մոսկվայի համար` գազի ծորակը կարգավորելու նպատակով:
Այս ամենն այսպես ասած մակերեսի վրա է: Հայ-թուրքական հարաբերություններն, եթե դրանք իրոք կարգավորվեն, կստիպեն Ռուսաստանին վերանայել իր քաղաքականությունը տարածաշրջանում եւ փորձել շեշտը դնել հենց հայ-թուրքական հարաբերությունների վրա: Էությունը պարզ է. լավ ռուս-թուրքական հարաբերությունները պետք է դրդեն «բարեկամ» Հայաստանին ընդառաջ քայլ անել: Մոսկվան արդեն որերորդ անգամ փորձում է ճնշում գործադրել Երեւանի հանդեպ, սակայն այս անգամ դա կարող է չաշխատել` Եվրոպային ողջ տարածաշրջանն է հարկավոր, ոչ թե առանձին երկրներ: Ընդ որում պայմանականորեն Մեծ Մերձավոր Արեւելք կոչվող տարածաշրջանը: Իսկ ցանկացած երկիր, նույնիսկ ամենափոքր, կարող է անհարմարություն պատճառել Ռուսաստանից կամ այլ երկրից իր կախվածությամբ:
Հենց այս տեսակետից է հարկավոր դիտարկել միջազգային դիտորդների դիրքորոշումն Երեւանում կայացած ընտրությունների ժամանակ: Ճիշտ է, միանգամայն հավանական է, որ ընդդիմությունը կարող է խափանել բոլոր ծրագրերը եւ ըստ Երեւանի մասին օրենքի պնդել կրկնակի ընտրությունների վրա, որոնք, սկզբունքորեն ասած, կարող են ավարտվել նույն արդյունքով: Ավելին, նոր ընտրությունների դեպքում Հայ ազգային կոնգրեսը կարող է ջախջախիչ պարտություն կրել, որից արդեն ուշքի չի գա:
Կարինե Տեր-Սահակյան





