AM
16 Դեկտեմբեր 2009 - 10:34 AMT

Էրդողանի ԱՄՆ կատարած այցի տխուր արդյունքները

Չխոսելով արդեն այն մասին, որ նա չկարողացավ թուրքամետ տրամադրված կոնգրեսականների միջոցով կրճատել Հայաստանի եւ Ղարաբաղի համար նախատեսված օգնությունը: Եվ վերջապես, Անկարայի կարծիքով, իր խղճի վրա է հայկական լոբբիի ուժեղացումը իսրայելական լոբբիի շրջադարձի հաշվին: Ոչ ոգու համար գաղտնիք չէ, որ իսրայելական լոբբին, որը ակտիվ աջակցում էր Թուրքիային ավելի սառն է սկսել վերաբերվել իր դաշնակցին: Պետք է ընդգծել, որ Թուրքիայի կառավարությունը ինքն է անում ամեն ինչ, որպեսզի իսրայելական լոբբին հեռանա Թուրքիայից: Այդ գործում իր դերը ունի Էրդողանը, որը իր երկրում ստեղծել է որոշակի վերաբերմունք հրեաների նկատմամբ: Դեսպանը ընդհանուր առմամբ, այդ գործի հետ կապ չունի…

Եվ վերջապես, կարեւորը` Սենսոյը փաստորեն տապալել է Էրդողանի այցը, որը չգիտես ինչու հույս ուներ, որ Անկարայում եւ Բաքվում իր հայտարարությունները կարող են աշխատել Օբամայի հետ: Այնպես, որ դեսպանը մեծ հաշվով մեղավոր չէ, նա ուղղակի վճարել է իր ղեկավարության փոխարեն: Գինը, այսպես ասենք այնքան էլ բարձր չի, եթե հաշվի առնենք այն, որ Նաբի Սենսոյին ամենայն հավանականությամբ կուղարկեն որպես դեսպան մի որեւէ այլ երկիր, կամ կթողնեն ԱԳՆ-ն աշխատակազմում: Առանց գործի այն չի մնա: Սակայն այստեղ պետք է հիշել վերջին ժամանակների հայ-թուրքական հարաբերությունների պատմությունից: Երկար տարիներ Հայ-թուրքական միությունը գլխավորել է Ահմեդ Էրտոգունը, Atlantic Record ձայնագրության ֆիրմայի հիմնադիրը, որը առաջին անգամ ձայնագրել է Ռեյ Չարլզին եւ այլ ջազ եւ ռոք երաժշտության աստղերին: Էրտոգունը ամերիկյան շոու բիզնեսի մոծություններից մեկն էր եւ որպես այդպիսին կարողանում էր հմուտ անցկացնել Թուրքիայի շահերը ԱՄՆ-ում: 2006 թ-ն իր մահից հետո վակում ստեղծվեց, որը մինչեւ հիմա լրացված չէ:

Ճիշտ է, ներկայումս Թուրքիայի նախագահը շրջագայում է մահմեդական աշխարհով, հանուն «մահմեդական համերաշխության» պայմանագրեր է կնքում, սակայն իրականում ընթանում է տարածաշրջանային առաջնության ուղով: Տվյալ դեպքում Անկարան կարող է կորցնել ԱՄՆ-ում եւ Եվրոպայում իր վստահության մասը, ինչը չի բխում ոչ Թուրքիայի, ոչ էլ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ն շահերից: Թուրքիան չի կարող դառնալ մահմեդական աշխարհի առաջնոդը` առանց նրան էլ հավակնորդները բավարար են. Սաուդյան Արավիա, Իրան, Պակիստան, Ինդոնեզիա…

Էրդողանի այցը պարզեց եւս մեկ մանրամասն. փաստորեն դառնալով Ադրբեջանի շահերի գերին, Թուրքիան, հույս ունենալով, որ Բաքուն կտեղափոխի ածխաջրածինները իր տարածքով եւ գազը կվաճառի ամենացածր գներով, հայտնվել է փակուղում, որից հնարավոր կլինի ելնել վավերացնելով Արձանագրությունները, կամ պարտություն կրել: Դրանցից ոչ մեկին Արդարության ու զարգացման կուսակցությունը (AKP) պատրաստ չի: Դեռ կա տարուց ավելի շարունակվող սկանդալային դատական գործընթաց Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ «Էրգենեկոն» կազմակերպության նկատմամբ, որը չստացավ իր շարունակությունը , եւ վերջապես, Թուրքիայի մշուշոտ հույսերը ԵՄ-ն անդամակցելու վերաբերյալ: Այդ ամենը ոչ հեռու ապագայում կարող է համընկնել եւ այդ ժամանակ AKP-ն վերջնականապես կկորցնի վստահության քվեն: Որպես հետեւանք` անկայունություն, նոր ընտրություններ եւ ռազմական հեղաշրջման սպառնալիք, ինչին Թուրքիան արդեն սովորել է:

Այս ամբողջ պատմության մեջ միայն մեկ բանն է վատ` Հայոց ցեղասպանության հարցը դարձել է «մանրադրամ» ամերիկա-թուրքական հարաբերություններում եւ նորից կարող է իր «ճակատագրական» դերը խաղալ հայ-թուրքական բանակցություններում, չխոսենք արդեն հարաբերությունների կարգավորման փորձերի մասին: