(?) Որքանո՞վ են լուրջ Ադրբեջանի հայտարարությունները ղարաբաղյան ճակատում ռազմական գործողությունները վերսկսելու պատրաստակամության մասին
(!) Անվտանգության հարցին միշտ պետք է վերաբերվել ամենայն լրջությամբ: Անվտանգության ապահովումը պետության կարեւորագույն խնդիրն է եւ նախագահի ու կառավարության կարեւորագույն պարտականությունը` հաշվի առնելով իրավիճակի բարդությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ: Իրավիճակը կարելի է պահել քաղաքական կարգավորման հունում միայն ռազմական ներուժի հավասարակշռությամբ: Կողմերից մեկի գերակայությունը ռազմական ուժի առումով կհանգեցնի նոր արյունահեղության:
(?) Ըստ ձեզ, ինչպիսի՞ն է Ռուսաստանի քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
(!) Ռուսաստանի այժմյան ղեկավարությունը, ցավոք, չունի հստակ ռազմավարություն Հարավային Կովկասում: «Սակայն Ադրբեջանի եւ Հայաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանը ձգտում է պահպանել բարեկամական համագործակցության բալանսը: Ի դեպ, այդ քաղաքական գիծն արդեն տարիներ շարունակ պահում է իրավիճակը Ղարաբաղի շուրջ խաղաղ շրջանակներում:
(?) Վերջերս տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանը ցանկանում է ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում, այդ նպատակով կիրառելով ոչ այնքան պոպուլյար մեթոդներ: Այդպե՞ս է:
(!) Ռուսաստանը, ի դեմս նրա ղեկավարության առողջ մասի, փորձում է մնալ Կովկասում եւ պահպանել այնտեղ իր ներկայությունն ու ազդեցությունը: Ռուսաստանի համար դա կարեւոր է, թույլ չտալու համար ողջ Հյուսիսային Կովկասի ապակայունացում, ՆԱՏՕ-ի ռազմակայանների տեղակայում եւ ռազմական ուժի ներթափանցում ռուսական տարածքի խորքերը: Հայաստանը Ռուսաստանի հենակետն է Հարավային Կովկասում: Միեւնույն ժամանակ Հայաստանի համար կենսականորեն կարեւոր է դաշնակցային հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Եթե Հայաստանը վստահի Արեւմուտքի խոստումներին, նա կկորցնի իր պետականությունը, իր անկախությունը:
(?) Եթե Վրաստանն ու Ադրբեջանը դուրս գան Ռուսաստանի ազդեցության գոտւց, արդյոք Հայաստանը չի՞ մնա մեկուսացման մեջ, հույսը դնելով միայն Ռուսաստանի բարի կամքի վրա, որը կարող է վարվել այնպես, ինչպես 1921 թվականին` դաշինք կնքելով Աթաթուրքի հետ:
(!) Հայաստանը իրավունք ունի ձեւավորվել դաշնակցային հարաբերություններ ում հետ ցանկանա: Սակայն եթե դա չնյարդայնացնի Ռուսաստանին եւ չհակասի նրա շահերին: Մոսկվան կարող է երես թեքել Երեւանից եւ տեղափոխել համագործակցությունը միայն փոխշահավետ հարաբերությունների մակարդակ, առանց որեւէ քաղաքական, տնտեսական արտոնությունների: Սակայն դա կհակասի Հայաստանի ազգային շահերին, կհանգեցնի Հայաստանի մեկուսացմանը եւ հնարավոր է, նրա փլուզմանը:
Ռուսաստանում կա մեծ հայկական սփյուռք: Կարծում եմ, նա կարող է էապես ավելի մեծ դեր կատարել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում:





