(?) Որքանո՞վ է հավանական ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 106-րդ բանաձեւի ընդունումը:
(!) Շնորհիվ բանաձեւի ընդարձակ պաշտպանության այս տարի, այսօր դրա ընդունման շանսերն ավելի մեծ են, քան անցյալ տարիների ընթացքում: Ներկայացուցիչների պալատի ղեկավարությունը` խոսնակ Պելոսին եւ մեծամասնության առաջնորդ Հոյերը, պաշտպանում են բանաձեւը: Սակայն բանաձեւի հակառակորդները, որոնք պաշտպանում են Թուրքիայի ղեկավարությանը, ինչպես նաեւ ԱՄՆ աշխատակազմը շատ ինտենսիվ են աշխատում եւ ստեղծում են բարդություններ փաստաթղթի ընդունման գործընթացի համար:
(?) Ինչպես հայտնի է, Թուրքիան մեծ հույսեր է կապում հրեական լոբբիի հետ: Կարո՞ղ է արդյոք թուրքական եւ հրեական լոբբիների համատեղ աշխատանքն արգելափակել բանաձեւի ընդունումը:
(!) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հրեա անդամներից շատերը պաշտպանում են բանաձեւը, այդ թվում եւ նրանք, ովքեր լրջորեն պաշտպանում են Իսրայելի դիրքորոշումը: Նրանք, ովքեր պաշտպանում են բանաձեւը, չպետք է սխալ թույլ տան եւ կապեն փաստաթղթի ճակատագիրը հրեական լոբբիի հետ: Դա վտանգավոր պնդում է, եւ ես` որպես հրեա, դա շատ վիրավորական եմ համարում:
(?) Թուրքիան բարձ մակարդակներում բազմաթիվ անգամներ հանդես է եկել հայտարարություններով այն մասին, որ բանաձեւի ընդունումը կվատթարեցնի թուրք-ամերիկյան հարաբերությունները: Դա իրո՞ք կարող է լինել, թե Թուրքիայի «սպառնալիքները» այդպես էլ կմնան թղթի վրա, ինչպես Ֆրանսիայի դեպքում:
(!) Ինձ թվում է, որ Կոնգրեսում բանաձեւի ներկայացվելուց հետո թուրք-ամերիկյան հարաբերությունները ցնցող առաջին ալիքից հետո փոխադարձ շահերը կհաղթեն, եւ Անկարայի եւ Վաշինգթոնի դաշնակցային հարաբերությունները կշարունակվեն:
(?) Ի՞նչպ եք կարծում, կարող է արդյոք ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն օգտագործել «ցեղասպանություն» տերմինն այ տարվա ապրիլի 24-ի իր ելույթում:
(!) Կարող է: Ամբողջ հարցը նրանում է, թե արդյոք նա կանի դա:
(?) Կարո՞ղ է արդյոք այնպես տացվել, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում ԱՄՆ Կոնգրեսը հավանություն տա Ռիչարդ Հոգլանդի թեկնածությանը:
(!) Դա Սենատի արտոնությունն է, սակայն տվյալ դրությամբ ես չեմ կարծում, որ Հոգլանդի թեկնածությունը հաստատվի:
(?) Իսկ կարո՞ղ է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն օգտագործել իր իրավունքն ու նշանակել դեսպանին` շրջանցելով Կոնգրեսին:
(!) Ես հուսով եմ, որ նախագահ Բուշը չի օգտագործի իր այդ իրավունքը Հոգլանդին Հայաստանում դեսպանի պաշտոնում նշանակելու համար: Դա շատ կարեւոր պաշտոն է եւ մեր ժողովուրդները Սենատի կողմից հաստատված դեսպանի իրավունք ունեն:
(?) Արդյոք հնարավո՞ր է, որ այս տարի Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության հավասարությունը խախտվի: Եւ ինչպե՞ս դա կարող է անդրադառնալ տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա, ըստ Ձեզ:
(!) Ես գտնում եմ, որ վերջիվերջո, Կոնգրեսը կպահպանի հավասարությունը: Որպես Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի արտաքին գործողություններով ենթակոմիտեի անդամ, ես ձգտելու եմ ապահովել հավասարության պահպանումը, քանի որ դա գերակա հարց է: Տարածաշրջանում խաղաղության հեռանկարներն սպառնալիքի տակ կհայտնվեն, եթե հավասարությունը չպահպանվի:





