AM
25 Հունվար 2010 - 07:17 AMT

Պատմության մեջ առաջին անգամ թուրք պատգամավորը կդառնա ԵԽԽՎ-ի նախագահ

Պատմության մեջ առաջին անգամ թուրք պատգամավորը կընտրվի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի`ԵԽԽՎ-ի նախագահ: ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության ղեկավար, Զարգացման եւ արդարության իշխող կուսակցության` AKP անդամ Մեվլութ Չավուշողլունայդ պաշտոնին կփոխարինի Լուիս Մարիա դե Պուչին, հաղորդում է Anatolian News agency-ն:
Թուրքիան ԵԽ-ի անդամ է 1949 թ-ց, սակայն մինչեւ հիմա ոչ մի թուրք խորհրդարանական չի զբաղեցրել այդ պաշտոնը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով-ը (ԵԽԽՎ)` Եվրոպայի խորհրդի կանոնադրական երկու մարմիններից մեկն է; խորհրդատվական մարմին է, որը կազմված է բոլոր անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներից: ԵԽԽՎ-ն Եվրոպայի հնագույն միջխորհրդարանական համագործակցության մարմին է: ԵԽԽՎ-ի անդամները նշանակվում են անդամ երկրների խորհրդարանների կողմից: Հինգ առավել խոշոր պետությունները, ներառյալ Ռուսաստանը, ԵԽԽՎ-ում ներկայացված են 18 անդամներով: Նվազագույն ներկայացուցչությունը` 2-ական պատգամավոր յուրաքանչուր պետությունից: Ազգային պատվիրակությունը պետք է ընդգրկի բոլոր քաղաքական խորհրդարանում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչներին,եւ պետք է համապատասխանի տղամարդկանց եւ կանանց հավասար ներկայացվածությունը: Ընդհանուր առմամբ ԵԽԽՎ-ին անդամակցում է 318 անդամ եւ 318 «տեղակալ»:
Նստաշրջաններին մասնակցում են նաեւ 18 դիտորդ` Կանադայի, Մեքսիկայի եւ Իսրայելի խորհրդարաններից: Նմանատիպ իրավունքներից օգտվում է Կիպրոսի թուրքական համայնքի երկու ներկայացուցիչ, որոնք ձեւականորեն ընդգրկված են Կիպրոսի հանրապետության պատվիրակությունում: Բելառուսի խորհրդարանը 1997 թ-ն ժամանակավոր զրկվել է «հատուկ հյուրի» կարգավիճակից եւ ներկայացված չէ նստաշրջանում: ԵԽ նախարարների կոմիտեն (ԵԽՆԿ) իր գործունեության վերաբերյալ զեկույց է ներկայացնում Վեհաժողովի ամեն նստաշրջանում: ԵԽՆԿ-ն պարտավոր է նաեւ պաշտոնական պատասխաններ տալ ԵԽԽՎ-ի հանձնարարականներին:
Զարգացման եւ արդարության կուսակցություն-ը (AKP) հիմնվել է 2001 թ-ի օգոստոսի 14-ն, Թուրքիայում արգելված իսլամիստական բարգավաճման կուսակցության չափավոր պահպանողական թեւի նախկին անդամների կողմից: AKP կուսակցությունը իշխանության եկավ Թուրքիայում 2002 թ-ն: AKP կուսակցության անդամները համարում են իրենց որպես չափավոր պահպանողական կուսակցություն, որը կողմնորոշված է արեւմտյան արժեքներին` շուկայական տնտեսություն եւ ԵՄ-ը անդամակցություն: Կուսակցության առաջնորդերն են ներկայիս Թուրքիայի վարչապետը եւ նախագահը: AKP-ն ավելի շուտ հանդիսանում է իսլամիստական կուսակցություն, եւ հաճախ մեղադրվում է աշխարհիկ պետության սկզբունքներից նահանջելու համար, որոնք հիմնված էին Աթաթուրքի կողմից: