AM
27 Հունվար 2010 - 14:17 AMT

ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը քննարկում է Հայաստանի վերաբերյալ Պրեսկոտի եւ Կոլոմբյեի նոր զեկույցը

ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի նիստում քննարկվում է Հայաստանի վերաբերյալ 2008թ. մարտի 1-ին Երեւանում կատարված իրադարձությունների ուսումնասիրման ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի առնչությամբ պատգամավորներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբյեի զեկույցը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունից:

Ստրասբուրգից հաղորդեցին, որ մոնիթորինգային հանձնաժողովի նիստը կավարտվի երեւանյան ժամանակով մոտ 6:20-ին: