AM
3 Փետրվար 2010 - 12:35 AMT

Դեննիս Բլեր. Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կարող է պատերազմ ծավալվել

Երեքշաբթի օրը ելույթ ունենալով Սենատի հետախուզության հարցերով կոմիտեի լսումների ժամանակ` ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դեննիս Բլերը հայտնեց, որ իրադրությունը Բալկաններում եւ Կովկասում շարունակում է անկայուն մնալ: «Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կարող է պատերազմ ծավալվել»,- ասաց Բլերը:

Բլերն ավելացրեց, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նախկին Խորհրդային Միության երկրները դիտարկում է որպես «գերակա շահերի գոտի», ինչը կարող է սասանել Վաշինգտոնի ու Մոսկվայի միջեւ հարաբերությունները, հաղորդում է Associated Press-ը: