AM
2 Փետրվար 2010 - 07:28 AMT

Իրանը նշում է իսլամական հեղափոխության 31-րդ տարեդարձը

Իրանի Իսլամական Հանրապետությունում մեկնարկել են իսլամական հեղափոխության 31-րդ տարեդարձին նվիրված հանդիսությունները: Հեղափոխության օրն Իրանում նշվում է ամեն տարի փետրվարի 11-ին` նշանավորելով միապետության տապալումը 1979թ. եւ նոր իշխանության հաստատումը, որի առաջնորդն էր այաթոլլա Ռուհոլլա Մուսավի Հոմեյնին:

Իսլամական հեղափոխության 31-րդ տարեդարձին նվիրված տոնական հանդիսությունները կտեւեն 10 օր` փետրվարի 1-11-ը: Փետրվարի 11-ը պաշտոնապես կոչվում է «Իսլամական Հանրապետության ղեկավարության քաղաքականության հետ համերաշխության համաժողովրդական դրսեւորման եւ Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր իմամ Հոմեյնիի գաղափարներին հավատարմության օր»:

Իրանի իշխանությունները պաշտոնապես թույլ են տվել օտարերկրյա թղթակիցներին ներկա գտնվել տոնական հանդիսություններին: