AM
1 Փետրվար 2010 - 14:45 AMT

Թուրքիայում ստեղծվել է նոր քրդամետ կուսակցություն

2009 թ. դեկտեմբերի 11-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում էր ընդունել «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության գործունեությունը դադարեցնելու մասին:

Դրանից հետո Անկարայում հիմնադիր շախատանքն սկսեց նոր քրդամետ «Ժողովրդավարություն եւ հաշտություն» կուսակցությունը: Համալիրում, որտեղ ֆորումն է անցկացվում, կախել էին քրդերի առաջնորդ Աբդուլա Օջալանի նկարը եւ բարձրացրել էին Քրդստանի աշխատավորական կուսակցության արգելված դրոշները, հաղորդում է Hurriyet-ը:

Թերթը գրում է, որ համագումարն սկսելուց առաջ պատգամավորները հրաժարվել են Թուրքիայի օրհներգը կատարել:

Համագումարը բացելով, կուսակցության քաղխորհրդի անդամ, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Շեվահիր Բայանդուրը համագումարի պատվիրակներին դիմել է նախ` քրդերեն, այնուհետեւ թուրքերեն:

Հավանաբար այսօր համագումարի 457 պատվիրակները կընտրեն կուսակցության գլխավոր քարտուղարին:

Նոր կուսակցությունը փոխարինելու է Ժողովրդավարական հասարակություն կուսակցությանը, որը լուծարել էր Թուրքիայի Սահմանադրական դատարանը: 21 պատգամավորից 19 անդամագրվել է նոր կուսակցությանը:

«Ժողովրդավարական հասրակություն կուսակցությունը» քրդական քաղաքական կուսակցություն է, որը գործում է Թուրքիայում: Թուրքիայի Ժողովրդավարական կուսակցության հետնորդն է: Ստեղծվել է 2005 թ.` Թուրքիայի Ժողովրդական կուսակցության եւ Ժողովրդավարական հասրակություն շարժման ղեկավարներ, նախկին քուրդ պատգամավորներ Լեյլոյ Զանոյի եւ Օրհան Դողանի ղեկավարությամբ` 2004 թ. բանտից նրանց ազատվելուց հետո: Կուսակցության վերջին ղեկավարը Ահմեդ Թյուրքն էր:

2009 թ. դեկտեմբերի 11-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության գործունեությունը դադարեցնելու մասին:

Աբդուլա Օջալան քուրդ քաղաքական գործիչ, Քրդստանի Աշխատավորական կուսակցության առաջնորդ, ներկայում գտնվում է բանտում: Հայտնի է նաեւ կուսակցական «Ապո» (Քեռի) անունով: 1974 թ. քաղաքականությամբ զբաղվող խումբ է ստեղծում նախ` մաոիստական գաղափարախոսությամբ, ապա` ազգայնական ուղղվածությամբ: 1978 թ. խումբն անվանվում է «Քրդստանի աշխատավորական կուսակցություն»: Թուրքիայում1980թ. ռազմական հեղաշրջումից առաջ փախչում է Սիրիա: 1999 թ. փետրվարի 15-ին Թուրքիայի հատուկ ծառայությունները նրան առեւանգում են Քենիայում եւ բանտարկում Թուրքիայում: