AM
31 Հունվար 2010 - 13:04 AMT

Իտալիայի ոստիկանությունը Իտալիայում Թուրքիայի դեսպանին կասկածում է սեռական ոտնձգության մեջ

Իտալիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել Իտալիայում Թուրքիայի դեսպան Ալի Յաքիթալի գործով` սեռական ոտնձգության փաստով, հաղորդում է "Հյուրիեթ" թերթը: Ինչպես գրում է թերթը, եթե դեսպանի մեղքն ապացուցվի, ապա նա շտապ ետ կկանչվի իր պաշտոնից: ԱԳՆ-ն արդեն տեղեկացրել է այս փաստի մասին նախագահ Աբդուլլահ Գյուլին:

Մինչ այդ Ալի Յաքիթալը զբաղեցնում էր վարչապետի արտաքին գործերի գծով խոսնակի պաշտոնը:

Դեսպանը հերքում է մեղադրանքները եւ հայտարարել է, որ իր դեմ դավեր են նույթում: