Իրանը մտադիր է լայնամասշտաբ հակահարված հասցնել Իսրայելի հարձակման դեպքում, եւ իր պատասխան գործողությունների ժամանակ նա միայնակ չի լինի, հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Ռեզա Սաջադին: «Մենք պատրաստ ենք լայնամսշտաբ պաշտպանության: Եթե Իսրայելն այդպիսի բախտախնդրություն կատարի, ապա նա բոլոր ճակատներում պատասխան կստանա», – ասել է նա Ինտերֆաքսին տված հարցազրուցի ժաամանակ:
Իրանի դեսպանի խոսքերի համաձայն, «բնականաբար, պատասխան հարված տալիս Իրանը միայնակ չի լինի»: «Իր գոյության 60 տարիների ընթացքում այդ սիոնիստական բռնատիրությունը վիրավորում է մահմեդականներին եւ արաբներին: Վառոդի այդ տակառը միայն կայծի կարիք է զգում», – նշել է Սաջադին:
Նա նաեւ կոչ է արել Իսրայելին, որպեսզի իր միջուկայն ծրագրերի հարցում թափանցիկություն ցուցաբերի: «Անկասկած, Իսրայելը իր միջուկային ծրագրի լրացուցիչ հրապարակում պետք է կատարի: Չէ՞ որ ՄԱԳԱՏԷ-ն այդ երկրի վրա վերահսկողություն չի սահմանում», – ասել է Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավարը:
Ինչ վերաբերում է Իրանին, ապա Սաջադիի խոսքերի համաձայն, Իրանն այդ հարցում թափանցիկ է եւ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները կարող են ամեն պահի գնալ ու օբյեկտները ստուգել: «Մեր միջուկային գործունեությունը օն-լայն կարգով վերահսկում են ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկները, – ասել է նա: – Արեւմտյան երկրների մոտեցումը մեր հանդեպ այս հարցում միանգամայն քաղաքականացված է: Սա նույն բանն է, թե դատավորը ձեզ ասի` թեեւ դուք հանցանք չեք գործել, սակայն ձեզ պետք է հսկողության տակ պահենք, քանի որ դուք պարզապես դուր չեք գալիս դատավորին»:





