AM
14 Փետրվար 2010 - 12:23 AMT

Իրանի դեսպանը դժգոհ է այն բանից, որ Ռուսաստանը չի մատակարարել զենիթա-հրթիռային С-300 համալիրներ

Իրանին ռուսական զենիթա-հրթիռային С-300 համալիրներ չմատակարարելը բացասականորեն է ազդում ողջ աշխարհում Ռուսաստանի հեղինակության վրա, այս մասին ասել է ՌԴ-ում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին:

«Ես կարծում եմ, որ իրերի այսպիսի ընթացքը մեծապես վնասում է Ռուսաստանի եւ նրա տեխնոլոգիայի հանդեպ եղած հեղինակությանը ողջ աշխարհում: Այն ազդանշանները, որ մենք ստանում ենք ռուսաստանյան հասարակայնությունից, դա Ռուսաստանի հասցրած վիրավորանք է», – ասել է նա Ինտերվաքսին տված մի հարցազրուցի ժամանակ:

Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավարը ասել է նաեւ, որ դեռեւս չգիտի, արդյոք Ռուսաստանը կմատակարարի С-300 Իրանին: «Ռուսաստանի իշխանությունները հավաստիացնում են, որ կուղարկեն այդ զենքը, քանի որ կարծում են, որ դրանով տարածաշրջանում կայունությունը կկարողանան պահպանել: Ընդ որում, խոսքը պաշտպանական զենքի մասին է», – ասել է Սաջադին:

Սակայն նրա խոսքերի համաձայն. «հարց է ծագում` թե ինչո՞ւ են ամերիկացիներն առանց պայմանագրի եւ համաձայնության Պարսկական ծոցում տեղադրել ՀՕՊ զենք, «Պատրիոտ» հրթիռներ, ընդ որում, շատ կարճ ժամանակաընթացքում, իսկ Ռուսաստանը չի կարողանում վերացնել մեզ տրամադրվող С-300-ի տեխնիկական անսարքությունները»: «Ի՞նչն է դրա պատճառը», – հարց է տվել դեսպանը, հաղորդում է news.ru-ն: