Թուրքիան կարող է հզոր տարածաշրջանային առաջատար դառնալ` ունենալով հզոր տնտեսություն եւ բանակ: Միեւնույն ժամանակ չի բացառվում, որ քեմալական եւ ավանդական իսլամիստական ուժերի բախումը կարող է հանգեցնել քաղաքական քաոսի: Այդ մասին ասվում է <b>Սթրադֆորդի վերլուծական կենտրոնի</b> հրապարակած զեկույցում, որը նվիրված էր 2010-2020թթ. համաշխարհային զարգացումների հեռանկարներին:
Զեկույցի հեղինակները նախապատվությունը տալիս են առաջին տարբերակին: Ըստ զեկույցի, Աշխարհում եւ տարածաշրջանում Թուրքիայի դերակատարության աճին նպաստում է տարածաշրջանում (Իրաք, Կովկաս եւ Կոնտրանական Ասիա, Միջերկրական ծովի արեւելյան ափ) իրադարաձությունների զարգացման ողջ դինամիկան:
Հեղինակները ենթադրում են Թուրքիայի ու Եգիպտոսի հետագա մերձեցում` Եգիպտոսը կդառնա Թուրքիայի համար էժան աշխատուժի աղբյուր եւ նրա արտադրանքի սպառման շուկա: Նրանք կանխատեսում են բալանսի բարդ որոնումներ մի կողմից Իսրայելի, մյուս կողմից Թուրքիայի ու Եգիպտոսի միջեւ: ԱՄՆ-ն ձգտելու է պահպանել ուժերի հավասարությունը:
ԱՄՆ-ն հավանաբար մեծապես կհեռանա Մերձավոր Արեւելքի քաղաքականությունից:
Եվրոպայում կպահպանվի լարվածությունը «հին եվրոպացիների» եւ Թուրքիայից ու Հյուսիսային Աֆրիկայից վերաբնակների միջեւ: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը զեկույցում չի քննարկվել, հաղորդում է թուրքական «Ռադիկալը»:





