AM
12 Փետրվար 2010 - 17:46 AMT

Ղազախստանը չեզոք դիրքորոշում կորդեգրի Լեռնային Ղարաբաղի հարցում

ԵԱՀԿ-ում նախագահության շրջանում Ղազախստանը չեզոք դիրքորոշում կորդեգրի Լեռնային Ղարաբաղի հարցում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ղազախստանի դեսպանատան խորհրդական Շամիլ Ստամկուլովը:

«Չափազանց կարեւոր է, որ աշխատանք սկսվի համայնքների միջեւ, որպեսզի համաձայնություն լինի: Ինձ թվում է, որ Ղազախստանը շեշտը կդնի դրա վրա: Ղազախստանն այն կարծիքի է, որ առաջնայինը տարածքային անձեռնմխելիություն է, իսկ հետո արդեն ինքնորոշումը: Կիրառվելու է այն, ինչ արդեն մշակված կա ԵԱՀԿ-ում, միջազգային հանրության կողմից այդ հարցերում»,-մեջբերում է խորհրդականին «ԱՊԱ» ադրբեջանական գործակալությունը: