AM
8 Փետրվար 2010 - 13:43 AMT

Թուրքիայի ԱԳ նախարարը քննադատել է Անկարայում ԱՄՆ դեսպանին

«Ավելի լավ կլիներ, որ Ջեյմս Ջեֆրին զսպեր իրեն եւ մեկնաբանություններ չաներ Թուրքիայի ներքին քաղաքականության վերաբերյալ», – հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար <b>Բուրաք Օզուգերգինը</b>: Նրա խոսքերի համաձայն, դիվանագիտական ավանդույթների համաձայն, դեսպանները չպետք է մեկնաբանություններ անեն այն երկրի ներքին քաղաքականության վերաբերյալ, որտեղ ծառայում են: Միաժամանակ նա ասել է, որ դեսպանը նրբանկատություն պետք է ցուցաբերի նման հարցերում, հաղորդում է Anatolian news agency-ն:

ԱԳ նախարարի այդ հայտարարությունը հետեւել է Ջ. Ջեֆրիի թուրքական թերթերից մեկում տված հարցազրույցից հետո, որտեղ դեսպանը քննադատել է կառավարության դիրքորոշումը քրդական հարցում, եւ ԵՄ-ին անդամագրվելու գործընթացը: