AM
8 Փետրվար 2010 - 15:37 AMT

Ստամբուլում սկսվել է Հրանտ Դինքի սպանության գործով 12-րդ դատական նիստը

Փետրվարի 8-ին Ստամբուլում սկսվեց Թուրքիայում հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատական 12-րդ նիստը: Դատարանի դահլիճում են գտնվել մեղադրյալներ Օգյուն Սամասթը, Էրհան Թունջելը, Յասին Հայալը, ինչպես նաեւ մի շարք այլ մեղադրյալներ, որոնք երկիրը չլքելու մասին ստորագրությամբ ազատ են արձակվել:

Դատական նիստին ներկա կգտնվեն նաեւ Դինքի ընտանիքի անդամները եւ Փարիզի փաստաբանների պալատի ներկայացուցիչները, հաղորդում է CNN-turk-ը: