Վերջերս հայ-թուրքական բանակցային գործընթացի առնչությամբ հնչող թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն ապակառուցողական բնույթ են կրում: Այդ մասին հայտնեց Կիեւի միջազգային համալսարանի ռեկտոր Խաչատուր Խաչատուրյանը` մեկնաբանելով թուրքական կառավարության վերջին արտահայտությունները: Նրա խոսքով, Անկարայի ժամանակակից քաղաքականությունը նախանցյալ հարյուրամյակի մեթոդներն է հիշեցնում, որոնք բացարձակապես չեն ներգծվում նոր աշխարհի միջազգային հարաբերությունների պատկերացումների մեջ: «Բանակցային գործընթացի վրա ազդելու` Թուրքիայի պարբերական փորձերը վկայում են առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու համար ռացիոնալության եւ քաղաքական կամքի բացակայության մասին»,- նշեց Խաչատուրյանը, հաղորդում է Analitika.at.ua-ը:





