Թեհրանն առաջարկել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մասնագետներին ներկա լինել Նաթանզեում ուրանի հարստացման առաջիկա աշխատանքներին, երկուշաբթի հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը` հղում անելով ՄԱԳԱՏԷ-ում Թեհրանի պաշտոնական ներկայացուցիչ <b>Ալի Ասղար Սոլթանիեին</b>:
«Նամակում մենք հրավիրել ենք ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին ներկա գտնվել ուրանի հարստացման գործընթացին, քանի որ բոլոր միջուկային օբյեկտները գտնվում են գործակալության վերահսկողության տակ»»-մեջբերում է «Ֆրանս Պրեսը» Իրանի պետական «ԻՌՆԱ» գործակալության հաղորդագրությունը:
Նախօրեին Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Թեհրանն երկուշաբթի մտադիր է իրազեկել ՄԱԳԱՏԷ-ին ուրանի հարստացման աշխատանքների մեկնարկի մասին, իսկ երեքշաբթի` սկսել ուրանի հարստացման գործընթացը Նաթանզեում: Կիրակի օրն Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հրահանգ է տվել Սալեհիին` սկսել ուրանի հարստացումը մինչեւ 20 տոկոս, հաղորդում է Iran.ru-ն:





