AM
11 Փետրվար 2010 - 14:37 AMT

Իրանի հայ համայնքի մասին փաստագրական ֆիլմ կնկարահանվի

<b>Իրանի</b> հայ համայնքի մասին փաստագրական ֆիլմ կնկարահանվի: Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ Իրանի նախագահի խորհրդական, ԻԻՀ մշակույթի ու իսլամական կապերի կազմակերպության ղեկավար Մեհդի Մոստաֆավիի հանդիպման արդյունքում:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ Իրանում հայոց լեզվի դասագրքերի հրատարակման եւ մի շարք հայկական դպրոցներում պարսկերենի խորացված դասավանդման հետ կապված հարցեր, հաղորդում է Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

Ընդգծելով երկու հարեւան երկրների միջեւ մշտական կապերի բարձր մակարդակը` կողմերը նշել են, որ երկկողմ այցերը վկայում են փոխհարաբերությունների հետագա զարգացման գործում Հայաստանի եւ Իրանի շահագրգռվածության մասին: