AM
15 Փետրվար 2010 - 06:42 AMT

Տիգրան Սարգսյանի այցն Իսրայել հետաձգվել է

Փետրվարի 15-16-ին ՀՀ-ի վարչապետ <b>Տիգրան Սարգսյանը</b> պատրաստվում էր այցելել Իսրայել: Նրան պետք է ուղեկցեր Ամենայն Հայոց կաթողիկոսը: Սակայն, փետրվարի 14-ին պաշտոնական Երեւանը տեղեկացրել է իսրայելցիներին, որ Սարգսյանը «բարձր ջերմության» պատճառով չի կարողանա ժամանել Սուրբ երկիր:


Պատասխանելով IzRus պորտալի հարցին, Իսրայելի ԱԳՆ-ն Կենտրոնական Եվրոպայի եւ Եվրասիայի դեպարտամենտի պետ Փինհաս Ավիվին հաստատել է այդ տեղեկատվությունը: