Ռուսաստանը հույս ունի, որ Թեհրանը կընդունի Իրանի հետազոտական ռեակտորի համար ուրանի հարստացման մասին ՄԱԳԱՏԷ-ի առաջարկը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը: ԱԳ նախարարը նաեւ հիշեցրել է, որ ՄԱԳԱՏԷ-ն Իրանին առաջարկել է հետազոտական ռեակտորի համար վառելիքի փոխարինումն իրականացնել Ռուսաստանի եւ Ֆրանսիայի երաշխավորության ներքո: Այս առաջարկությունը ուժի մեջ է, եւ մենք վստահ ենք, որ Իրանն այն կընդունի», – ընդգծել է Լավրովը:
«Ինչ վերաբերում է այս առաջարկության իրականացման ուղիներին, ապա դրանք քննարկվում են: Զանազան տարբերակներ կան, սակայն դրանք չեն փոխում առաջարկի էությունը», – ասել է Սերգեյ Լավրովը: Ընդ որում, նա հույս է հայտնել, որ այդ ուղիներից մեկին աջակցելու է Իրանը, հաղորդում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:





