AM
16 Փետրվար 2010 - 12:48 AMT

ԱՄՆ-ն լիովին սատարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կիրազեկի Անկարայում ԱՄՆ դեսպանին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության մասին թիվ 250 բանաձեւի վերաբերյալ իր դիրքորոշման մասին: Այդ մասին Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրիի հետ հանդիպմանն ասել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը:

Ընդ որում Մերջանը հարցրել է Անկարայում ԱՄՆ դեսպանին, թե չի խանգարի արդյոք այս գործընթացը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ըստ ամերիկացի դիվանագետի, ԱՄՆ-ն սատարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, հաղորդում է Anatolian News Agency գործակալությունը: