AM
10 Փետրվար 2010 - 14:46 AMT

Փարիզում Հայաստանի եւ Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունների միջեւ համաձայնագիր ստորագրվեց

Այսօր Հայաստանի եւ Ֆրանսիայի պաշտպանության նախարարներ <b>Սեյրան Օհանյանն</b> ու <b>Էրվե Մորենը</b> համագործակցության մասին համաձայնագիր ստորագրեցին: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեց անկախ ֆրանսահայ լրագրող Ժան Էքիյանը, նախարար Մորենն ընդունելություն էր կազմակերպել, որին Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ էին ներկա:

Էրվե Մորենը գոհունակություն հայտնեց ստորագրված պայմանագրերի կապակցությամբ եւ անհանգստություն` Հայոց ցեղասպանության ճանաչման ու ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցերի առիթով: Նախարար Մորենը հայտնի է Ֆրանսիայում Հայկական հարցին իր ակտիվ աջակցությամբ:

Հանդիպմանը հայ համայնքի մոտ 300 ներկայացուցիչներ էին ներկա: