AM
18 Փետրվար 2010 - 14:39 AMT

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումը կարող է լուրջ վնաս հասցնել հայ-թուրքական գործընթացին

«1915 թվականի իրադարձությունների մասին նոր օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դիտարկելու առաջարկի հարցը կրկին ակտուալ է»,- ասվում է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը քվեարկության առաջադրելու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների գծով կոմիտեի որոշման առիթով Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմետ Դավութօղլուի հայտարարության մեջ: Նրա խոսքով, հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման գործընթացը շատ առումներով կախված կլինի 252 բանաձեւի վերաբերյալ Ներկայացուցիչների պալատի որոշումից:

Գնահատական տալով տվյալ փաստին` Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնեց, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումը Ներկայացուցիչների պալատում կարող է լուրջ վնաս հասցնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, հաղորդում է TRT-ն: