AM
19 Փետրվար 2010 - 15:48 AMT

The Economist. Հայ-թուրքական գործընթացում Վաշինգտոնը Հայաստանի կողմն է անցել

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան մեկուսացված է երեւում: Թուրքիայի ամենասերտ դաշնակցությունը` Միացյալ Նահանգները, որը նույնպես հայ-թուրքական նախագծի հիմնական հովանավորներից է, անցել է Հայաստանի կողմը: Ռուսաստանը հայտարարում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չպետք է կապված լինի ղարաբաղյան կարգավորման հետ, այդ մոտեցումը կիսում է նաեւ Վաշինգտոնը: Այդ մասին գրում է բրիտանական The Economist թերթը:

Ինչպես գրում է թերթը, Միացյալ Նահանգներն ակտիվորեն հետեւում է այդ գործընթացին: «Եթե հայ-թուրքական գործընթացը ձախողվի, դա ճանապարհ կբացի 1915 թվականի իրադարձությունները Ցեղասպանություն ճանաչող բանաձեւի համար: Դա իր հերթին կարող է հակաամերիկյան տրամադրություններ հրահրել Թուրքիայում, ինչն Անկարայի մոտ այնպիսի տպավորություն կստեղծի, թե նա պետք է պատասխան քայլերի գնա»,- ասվում է հոդվածում: