AM
19 Փետրվար 2010 - 17:09 AMT

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, որ Ադրբեջանի եւ Հայաստանի Հանրապետության զորքերի հատման գծում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետեւանքով, իբր զոհվել են երեք ադրբեջանցի զինծառայողներ, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին PanARMEIAN.Net-ի թղթակցին հայտնել է ԼՂՀ պաշտպանական բանակի մամլո քարտուղար <b>Սենոր Հասրաթյանը</b>: «Ղարաբաղը պահպանում է հրադադարը, իսկ ադրբեջանցի երեք զինվորների մահվան պատճառը Ադրբեջանը պետք է փնտրի իր բանակում տիրող բարձիթողի վիճակի մեջ», – ասել է Ս. Ասատրյանը:

Ավելի վաղ Ադրբեջանի ԶԼՄ-երը տարածել էին Ադրբեջանի ՊՆ հայտարարությունն այն մասին, իբր, փետրվարի 18-ին ԼՂՀ զինված ուժերը ավտոմատներից եւ թնդանոթներից կրակել են Ադրբեջանի դիրքերի վրա, որի արդյունքում զոհվել են երեք ադրբեջանցի զինվորներ: