AM
20 Փետրվար 2010 - 11:31 AMT

Կոնգրեսական Շերմանը կհակազդի թուրքական լոբբիի ջանքերին

Կոնգրեսական Բրեդ Շերմանը պատրաստակամություն է հայտնել հակազդել թուրքական լոբբիի ջանքերին, որոնք ուղղված են Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւի ընդունման դեմ, ասվում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի Արեւմտյան բյուրոյի (ANC-WR) հայտարարության մեջ:

Բրեդ Շերմանը հայտարարել է Կոնգրեսի անդամների հետ միասին աշխատելու մտադրության մասին` նպաստելով բանաձեւի ընդունմանը կոմիտեում: