Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խնդրում է Ֆրանսիայի ղեկավարությանը հրաժարվել վաճառել Ռուսաստանին Mistral ուղղաթիռակիրը: Նա վստահ է, որ այդպիսի դեսանտային նավերի օգնությամբ Ռուսաստանը կարող է գրավել Սեւծովյան տարածաշրջանի յուրաքանչուր երկիր:
«Նմանատիպ ռազմական նավի վաճառքը` շատ անսպասելի եւ վտանգավոր քայլ է», – Լոնդոն իր այցի ընթացքում ասել է Սահակաշվիլին: Դրա պատճառով նա մտադիր է քննարկել այդ հարցը Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հետ:
Ավելի վաղ Ռուսաստանի նավատորմի հրամանատար, ադմիրալ Վլադիմիր Վիսոցկինը հայտնել էր իր ափսոսանքը այն մասին, որ 2008 թ-ի օգոստոսին Ռուսաստանը չուներ նմանատիպ սպառազինում. «Մենք կկարողանայինք դասավորել մեր զորքերը 40 րոպեյվա ընթացքում», հաղորդում է MIGnews-ը:





