Իսրայելի վարչապետը եւ Նահեվի եւ Հալիլեյայի գործերով նախարար Սիլվան Շալոմը առաջարկել է կառուցել <b>նոր միջազգային օդանավակայան</b> Նեբաթիմ եւ Նեհվե տարածքում:
Օդանավակայանի կառուցման նպատակն է զարգացնել զբոսաշրջությունը Իսրայելի հարավում, եւ Իսրայելի միակ միջազգային օդանավակայանի բեռնաթափումը:
Իր առաջարկություններում, Շալոմը գրում է. «Իսրայելին անհրաժեշտ է երկրորդ միջազգային օդանավակայանը, եւ որքան շուտ, այնքան լավ»:
Շալոմի առաջարկությունների շուրջ իրենց մեկնաբանություններով ելույթ ունեցան Իրանի եւ «Խիզբոլահ» քարոզչական հաստատությունները: Իրանի ABNA գործակալությունը գրում է, որ Շալոմը «ընտրել է Իսրայելի ամենահարավային կետը» այն պատճառով, որպեսզի Իսրայելը «Խիզբալահի» հետ պատերազմի դեպքում ունենա պահեստային օդանավակայան:
Նմանատիպ ռեպորտաժով հանդես եկավ Al-Manar «Խիզբալահի» հեռուստաալիքը: Պետք է նշել, որ այդ մեկնաբանումները հակասում են «Խիզբալահի» առաջվա հայտարարություններին, որը սպառնում էր ռմբակոծել Իսրայելի ողջ տարածքը, եւ առաջին հերթին Դիմոնում գտնվող միջուկային ռեակտորը: Իրանական եւ արաբական ԶԼՄ-ները կարծում են, որ նոր օդանավակայն կառուցելու մտադրությունը, պատերազմի նշան է, հաղորդում է MIGnews-ը:





