AM
10 Փետրվար 2010 - 16:24 AMT

ԼՂՀ ԱԳ նախարարը հանդիպել է Մեծի տան Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հետ

Փետրվարի 10-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը եռօրյա այցով Լիբանանում գտնվելով, հանդիպել է Մեծի տան Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը:

Այցի շրջանակներում Գ. Պետրոսյանը հանդիպել է Լիբանանում հայ ավանդական երեք կուսակցությունների եւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: