AM
22 Փետրվար 2010 - 11:39 AMT

Ստամբուլում ծաղրել են Իսրայելի նախագահին

Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների սրումը դուրս է եկել դիվանագիտական արձանագրության եւ տարրական քաղաքավարության նորմերի շրջանակներից:

Ստամբուլի արվարձաններից մեկում կռունկի վրա ամրացվել է մի ցուցապաստառ, որում պատկերված Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը մինչեւ գոտկատեղը խոնարհվում է վարչապետ Էրդողանի առջեւ: Ցուցապաստառի տեղադրումն ուղեկցվել է զանգվածային ազգայիյն երթով:

Թուրքիայի վարչապետը պետք է այդ նույն շրջան ժամաներ նոր ճանապարհը շահագործման հանձնելու արարողությանը մասնակցելու համար: Նախքան իր ժամանելը Պերեսին պատկերող ցուցապաստառը վերացրեցին:

Թուրքական թերթերը պնդում են, որ ցուցապաստառի ցուցադրությունը Թել-Ավիվում թուրք դեսպանի հրապարակային ստորացման պատասխանն էր, երբ Իսրայելի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դանի Այալոնը կանխամտածված կերպով նրան ցածր ոտքերով աթոռ տրամադրեց նստելու համար, հաղորդում է MIGnews-ը: