Իրանի ԶԼՄ-երը պաշտոնական հաղորդագրություն են տարածել այն մասին, որ մարտի սկզբին իսլամական հանրապետությունը սկսելու է ուրանի հարստացման երկու գործարանների կառուցումը: Գործարանները կառուցվելու են դժվարանցանելի լեռնային վայրերում, որպեսզի թշնամու ավիացիայի հարձակման դեպքում դժվար լինի դրանց հնարավոր ոչնչացումը:
Իրանի միջուկային ծրագրի ղեկավար Ալի Ակբար Սալախին հայտարարել է. «Նախագահ Ահմադինեժեդի հրամանի համաձայն, մենք մարտին կառուցելու ենք հարստացման երկու նոր գործարան»:
ՄԱԳԱՏԷ-ի վերջին գնահատականի համաձայն, Իրանում ուրանի հարստացման Նաթանզեում գտնվող ձեռնարկությունում աշխատում է 8160 ցենտրիֆուգ: Նաթանզեում գտնվող գործարանը տարեկան արտադրում է երեսուն տոննա հարստացված ուրան:
Սալախին հայտարարել է, որ նոր ձեռնարկություններում տեղադրելու են «բարելավված կառուցվածքի ցենտրիֆուգներ», իսկ գործարանը թաքցնելու են լեռներում, հաղորդում է MIGnews -ը:





