AM
22 Փետրվար 2010 - 12:02 AMT

Բեռլինում Ադրբեջանի դեսպանատան առջեւ բողոքի ցույց կկայանա

Փետրվարի 23-ին Գերմանիայում Ադրբեջանի դեսպանատան առջեւ «Նման բան երբեք չպետք է կրկնվի» կարգախոսով բողոքի ցույց կկայանա` նվիրված 1988թ. փետրվարի 26-28 Սումգաիթում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին:

Բողոքի ցույցի կազմակերպիչները Գերմանիայում Հայերի կենտրոնական խորհուրդը, Բեռլինի Հայ համայնքը եւ Բեռլինի Հայ եկեղեցական ու մշակութային համայնքը, հաղորդում է «Ճանաչում աշխատավորական խումբ» (AGA) կազմակերպության կայքը:

Ցույցից հետո Սումգայիթում կատարված հայերի հրեշավոր ջարդերի մասին զեկույց կներկայացվի: