AM
22 Փետրվար 2010 - 13:25 AMT

Թուրքական իշխանությունները կրկին խոստանում են վերականգնել Վանա լճի հայկական եկեղեցիները

Թուրքական իշխանությունները կրկին խոստանում են վերականգնել Վանա լճի հայկական եկեղեցիները: Ինչպես հայտնեց Վանի շրջանի նահանգապետի տեղակալ Հալիլ Բերքը, Չարպանակ կղզու հայկական եկեղեցիները կվերականգնվեն շրջանի վարչակազմի կողմից պատրաստված եւ Վանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նախագծի շրջանակներում:

«Վանա լճում չորս խոշոր կղզի կա, այդ թվում` Աղթամարը: Յուրաքանչյուր կղզու վրա եկեղեցի կա, եւ առայժմ միայն Աղթամար կղզու եկեղեցին է վերականգնվել»,- ասաց նահանգապետի տեղակալը, հաղորդում է Anatolian News Agency-ն: