AM
22 Փետրվար 2010 - 14:58 AMT

Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեում ընդունվելու ճանապարհին է

Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեում ընդունվելու ճանապարհին է, սակայն այդ հարցի երկարաժամկետ հեռանկարներն անորոշ են մնում: Այդ մասին գրում է ամերիկացի լուսաբան Մայքլ Դոյլը Fresno Bee-ում: «Բանաձեւի ընդունման կողմնակիցներն ընդգծում են մեկուկես միլիոն հայերի սպանությունը Ցեղասպանություն ճանաչելու անհրաժեշտությունը»,- գրում է Դոյլը:

«Ցեղասպանությունը երեւույթ չէ, որը կարելի է մոռանալ, եւ մեր ժողովուրդ չի կարող այլեւս շարունակել Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը»,- մեջբերում է Դոյլը Ֆրեզնոյից կոնգրեսական Ջիմ Կոստայի խոսքերը, որը բանաձեւի ընդունման ակտիվ կողմնակիցներից մեկն է:

Հրատարակության տվյալների համաձայն, ներկայումս բանաձեւն օժանդակում են 137 կոնգրեսականներ, սակայն Ներկայացուցիչների պալատում բանաձեւն ընդունելու համար օրինագիծն օժանդակող կոնգրեսականների թիվը պետք է հասնի 218-ի:

Դոյլը հիշեցնում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Դեննիս Հաստերտը, որը 2000 թվականին արգելափակեց բանաձեւի ընդունումը, այժմ աշխատում է թուրքական լոբբիի համար` ստանալով ամսական $45 000: