AM
22 Փետրվար 2010 - 16:31 AMT

Օլեգ Եսայանը մասնակցեց ՌՀՄ Խորհրդի նիստին

Փետրվարի 18-ին կայացել է «Ռուսաստանի հայերի միություն» (ՌՀՄ) համառուսաստանյան հասարակական կազմակերպության խորհրդի նիստը, որին հրավիրված էր նաեւ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը: Ինչպես այսօր հաղորդեց ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Արա Աբրահամյանը շնորհավորել է Օլեգ Եսայանին դեսպան նշանակվելու եւ խորհրդի ընդլայնված նիստին մասնակցելու կապակցությամբ: Նա ներկայացրել է կազմակերպության 2010թ. գործունեության ծրագիրը:

Դեսպան Եսայանը ելույթ է ունեցել կազմակերպության նիստին` նշելով «Ռուսաստանի հայերի միության» համակարգող կարեւոր դերը Ռուսաստանի հայ համայնքների միասնականության եւ հայապահպանության գործում: Դեսպանը կարեւորել է նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպանության եւ «Ռուսաստանի հայերի միության» համագործակցությունը` ընդգծելով ազգային գաղափարի պահպանման կարեւորությունը: