AM
23 Փետրվար 2010 - 16:17 AMT

Իրանը կրկին հայտարարեց իր միջուկային ռեակտորի համար վառելիք գնելու պատրաստակամության մասին

Իրանը կրկին հայտարարեց իր միջուկային ռեակտորի համար վառելիք գնելու կամ էլ ցածր հարստացված (մինչեւ 3,5%) ուրանը իր տարածքում վերջնական հարստացված ուրանի հետ փոխանակելու պատրաստակամության մասին, հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը:

Այդ մասին հայտնի դարձավ փետրվարի 18-ին Թեհրանի` Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն (ՄԱԳԱՏԷ) ուղարկված նամակից, որը գործակալության տնօրինության տակ էր հայտնվել:

«Ես կցանկանայի իմ կառավարության անունից տեղեկացնել ՄԱԳԱՏԷ-ին, որ Իրանը նախկինի պես դիտարկում է կանխիկ գումարով վառելիք գնելու տարբերակը»,- մեջբերում է գործակալությունը ՄԱԿ ատոմային գործակալությանն առընթեր Իրանի ներկայացուցիչ Ալի Աշգար Սոլտանիի ուղերձը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավաչ Յուկիի Ամանոյին:

«Սակայն եթե գործակալությունը չի կարող կատարել իր պարտականությունները, այդ դեպքում Իրանը պատրաստ է Նաթանզայի գործարանում ցածր հարստացված ուրանը երկրի տարածքում վերջնական հարստացված մեկ կամ միաժամանակ մի քանի բաժին ուրանի հետ փոխանակել»,- ասվում է ՄԱԳԱՏԷ-ին հղված Իրանի նամակում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: