AM
23 Փետրվար 2010 - 17:44 AMT

25 տարի առաջ Օտավայում Թուրքիայի դեսպանատունը գրավելու համար ձերբակալված հայերը ազատ են արձակվել

Գեւորգ Մարաշլյանը եւ Հովիկ Նուբարյանը փետրվարի 19-ին ազատ են արձակվել: Նրանք դատապարտվել էին 1985 թ. Օտավայում Թուրքիայի դեսպանատան գրավման համար, որի հետեւանքով զոհվել էր դեսպանատան անվտանգության ծառայության աշխատակիցը, հաղորդում է sanahine.wordpress.com գործակալությունը:

1985 թ. մարտի 12-ին Կանադայում Հայ հեղափոխական բանակի երեք անդամները գրավեցին Օտավայում Թուրքիայի դեսպանատունը: Դեսպան Ջոշկունու Կիրսուին երկրորդ հարկի պատուհանից դուրս էր նետվել եւ փախուստի դիմել: