AM
25 Փետրվար 2010 - 12:15 AMT

Կիեւում տեղի է ունեցել Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությունը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությունը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Վ.Յանուկովիչը Գերագույն Ռադայում տեղի ունեցած արարողության ժամանակ երդվել է Ուկրաինայի ժողովրդի առջեւ եւ դարձել է Ուկրաինայի 4-րդ նախագահը:
ՀՀ նախագահից բացի, երդմնակալության արարողությանը ներկա են գտնվել Լատվիայի, Լիտվայի, Մակեդոնիայի, Լեհաստանի, Հունգարիայի, Չերնոգորիայի նախագահները, Մոլդովայի նախագահի պաշտոնակատարը:

Ռուսաստանից մասնակցել է Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը, իսկ ԱՄՆ-ից` անվտանգության գծով նախագահի խորհրդական, գեներալ Ջեյմս Ջուոնսը:

Արարողությանը ժամանել է ԵՄ արտաքին գործերի գծով բարձրագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշտոնը, Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը, ԵԽԽՎ նախագահ Մեվլյուդ Չավուշօղլուն:

Երդմնակալությանը ներկա էին նաեւ Ադրբեջանի, Ղազախստանի, Տաջիկստանի վարչապետները, այլ երկրների ներկայացուցիչներ: