Ամերիկյան խոշորագույն հեռուստաալիքներից մեկի` CBS-ի 60 Minutes նորությունների ծրագիրը փետրվարի 28-ի հաղորդման մեջ պատմելու է Հայոց ցեղասպանության մասին: PanARMENIAN.Net-ին ուղարկած Ամերիկայի հայկական խորհրդի հաղորդագրության մեջ «Պայքար պատմության շուրջ» հաղորդման շրջանակներում Բոբ Սիմոնսը կպատմի 1,5 մլն հայերի զանգվածային տեղահանության ու ոչնչացման մասին: «1915 թ. հայերի հետ կատարվածն այնպիսի իրադարձություններ են, որը մեր կառավարությունն ու թուրքերը հրաժարվում են ցեղասպանություն անվանել», – ընդգծվում է 60 Minutes ծրագրի նախաբանում:





