AM
26 Փետրվար 2010 - 16:09 AMT

Փետրվարի 27-ին Աթենքում բողոքի ցույց տեղի կունենա Ադրբեջանի դեսպանատան առջեւ

Փետրվարի 27-ին ՀՅԴ-ի երիտասարդական թեւի նախաձեռնությամբ Հունաստանում Ադրբեջանի դեսպանատան առջեւ Աթենքում տեղի կունենա բողոքի ցույց: 1988 թվականից ի վեր, ամեն տարի փետրվարի 28-ին աշխարհի հայությունը հիշում է Սումգայիթ քաղաքում խաղաղ հայ բնակչության դեմ ադրբեջանական իշխանությունների կազմակերպած արյունոտ իրադարձությունների զոհերին, գրում է Azad Or թերթը: